Արարատ քաղաքում մեծ մասշտաբով ու մեծ շուքով նշել են Վարդավառը։ Քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում հավաքված մարդկանց նախ ներկայացվեց տոնի հեթանոսական ու քրիստոնեական պատումները։
«Առաջներում միմյանց ջրելուց չէին ամաչում։ Այս տոնին անգամ խախտվում էին հասարակական նորմերը. հարսը կարող էր ջրել սկեսրայրին ու սկեսուրին, քահանային կարող էին գցել ջրհորը։ Բոլորը ներառվում էին խաղի մեջ ու դառնում երեխաներ»,–պատմեցին հաղորդավարները ու ազդարարեցին` սկսենք այսօրվա «թույն փարթին»։
Բազմամարդ էր Արարատ քաղաքի հրապարակը։ Երեխաներն ու մեծերն իրար անխնա ջրում էին և ուրախանում տոնի մասին ավանդական երգերի ուղեկցությամբ։
Հավաքվածներին նաև ձմերուկ բաժանվեց։ Նաև բազում ջրային խաղեր էին կազմակերպել, որոնց հաղթողներին մրցանակներ տրվեցին։