Կյանքի տևողությունը կախված է մազերի գույնից. գիտնականների հետազոտությունը

Պարզվել է, որ կյանքի տևողության վրա ազդում է սեռական հասունացումը, որը բաց գույնի մազերով մարդկանց մոտ ավելի ուշ է տեղի ունենում, քան մուգ մազերով մարդկանց մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Մազերի գույնի ու կյանքի տևողության միջև համահարաբերակցություն կա: Նման եզրահանգման է եկել Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Դանիայի հետազոտողների միջազգային խումբը։ Նրանք ուսումնասիրել են ավելի քան 200 հազար եվրոպացիների առողջության տվյալները և պարզել, որ բաց մազերով մարդիկ ավելի հաճախ են տարբեր հիվանդություններից պաշտպանված լինում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature–ում։

Ասպիրինն արդյունավետ է քաղցկեղի դեմ. գիտնականների նոր բացահայտումը

Հետազոտության հեղինակները վարկած են առաջ քաշել, որ շիկահերների դեպքում սովորաբար սեռական հասունացումն ավելի ուշ է տեղի ունենում, ինչն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն է ունենում մեծահասակների օրգանիզմի վիճակի վրա: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մազերի գույնի հետ կապված գենետիկական հաջորդականությունը կապված է այն գեների հետ, որոնք որոշում են սեռական հասունացման արագությունը, ապա մազերի գույնի ու կյանքի տևողության միջև հարաբերակցությունը միանգամայն տրամաբանական է:

Գիտնականներն ասել են` ինչու է ուղեղը հիշում կպչուն մեղեդիները

«Գեները, որոնք ազդում են մաշկի ու մազերի գույնի վրա, հիպոֆիզի միջոցով կապված են այն գեների հետ, որոնցից կախված է սեռական հասունացման տարիքը: Հիպոֆիզը պատասխանատու է սեռական հորմոնների արտադրության համար ու կարևոր է օրգանիզմի սեռական գործառույթների ճիշտ աշխատանքի համար», — ասում են գիտական աշխատանքի հեղինակները:

Մարդիկ, որոնց սեռական հասունությունը համեմատաբար ուշ է տեղի ունեցել, մյուսներից ուշ են ծերանում։ Ակնհայտ է, որ տարիքային հիվանդությունները նրանց մոտ ավելի ուշ են զարգանում։ Շիկահերներն ավելի քիչ են ինֆարկտների ու ինսուլտների զոհ դառնում, ինչպես նաև ընդհանուր առմամբ ավելի քիչ են տառապում սրտանոթային համակարգի հիվանդություններից:

Ինչպես է սուրճն օգնում լյարդին․ գիտնականների անսպասելի բացահայտումը