ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը ժամանել է Իսպանիա։ Այս մասին հայտնում է «Կադիս» ակումբն իր Twitter–ի էջում։
«Առաջին հայը Լա Լիգայում». Կապառոսը շնորհավորել է Հարոյանին
«Հարոյանն արդեն ճանաչում է սպորտային քաղաքը: Բարի՜ գալուստ»,-գրել է իսպանական ակումբը` ակնարկելով, որ Հարոյանը շրջում է քաղաքում ու ծանոթանում դրան:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Լա Լիգան ներկայացնող իսպանական «Կադիս» ակումբի հետ: 28-ամյա պաշտպանը մինչ իսպանական ակումբ տեղափոխվելը ներկայացված էր ղազախական «Աստանայում»։