«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում տարվա 2–րդ եռամսյակում ուղևորահոսքն աճել է 85 %-ով

Հայտնի են այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակում Հայաստան ժամանած ուղևորների թիվը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. 2021 թվականի երկրորդ եռամսյակում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ է ժամանել ավելի քան 501 հազար մարդ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից:

ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով

«Այս տարվա առաջին եռամսյակում ուղևորահոսքը երկու օդանավակայաններում կազմել է 270.975 մարդ, իսկ երկրորդ եռամսյակում` 501.017 մարդ»,–նշեցին մամուլի ծառայությունից:

Ստացվում է` երկրորդ եռամսյակում ցուցանիշը 230.042-ով բարձր է եղել, այսինքն` ուղևորահոսքը աճել է 85 տոկոսով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, բազմաթիվ սահմանափակումներ են մտցվել, ինչը լուրջ վնաս է հասցրել նաև զբոսաշրջությանը։

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան