«Շուտով երեքն ենք լինելու». Ավստրիայի կանցլերը լուսանկար է հրապարակել կնոջ հետ

Ավստրիայի կանցլերի վարչակազմից հայտնում են, որ Սեբաստիան Կուրցը և նրա ընտրյալը սպասում են առաջնեկին նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և նրա ընտրյալ Սյուզաննա Տիրն իրենց առաջնեկին են սպասում։ Կուրցը հայտնել է տեղեկությունը  Facebook-ի իր էջում՝ լուսանկար հրապարակելով։

«Մենք շատ ուրախ ու շնորհակալ ենք, որ շուտով երեքն ենք լինելու։ Մեզ հիանալի համատեղ առաջադրանք է սպասվում, որին մենք սիրով սպասում ենք», - գրել է Կուրցը։

Ընդ որում, Ավստրիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ինչպես մինչ այս, հետագայում ևս գաղտնի կպահի իր անձնական կյանքը:

Դաշնային կանցլերի գերատեսչությունում նշում են, որ զույգը սպասում է առաջնեկին նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Փաշինյանի և Կուրցի անակնկալ հանդիպումը. լուսանկարներ