ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի-Sputnik. Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի խաղացող Լեբրոն Ջեյմսը ճանաչվել է աշխարհի ամենաատելի մարզիկը, հաղորդում է PickWise-ը:
Պարբերականի տվյալներով՝ վերջին մեկ տարում բասկետբոլիստի մասին սոցցանցերում կոպիտ կերպով արտահայտվել են ավելի քան 122 հազար անգամ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռաշֆորդը, որի մասին բացասաբար են արտահայտվել 32 հազար անգամ:
Ամենաատելի մարզիկների եռյակը եզրափակել է ամերիկյան ֆուտբոլի խաղացող Իոմ Բրեդին, որի հասցեին արվել է շուրջ 28 հազար վիրավորական մեկնաբանություն: