Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը կազմակերպվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի թիմը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցուն ու նվաճել երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը

«Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից Աշիկ Գրիգորյանի գլխավորած Հայաստանի պատանեկան հավաքականը կվերադառնա 3 բրոնզե մեդալով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հայ մարզիկներից բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, 48 կգ քաշային «Սևան» մարզական միության սան Սամվել Գրիգորյանը և 75 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Համլետ Ադամյանը:

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 2–ին։

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում