Երկրաշարժ Տաջիկստանում. կան զոհեր

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 164 կմ հյուսիս-արևելք ու Խուջանդից 169 կմ հարավ-արևելք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Տաջիկստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով 5 մարդ Է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Տաջիկստանը՝ հղում անելով հանրապետության արտակարգ իրավիճակների հանձնաժոսղովին։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 9–ի լույս 10–ի գիշերը, էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 164 կմ հյուսիս-արևելք ու Խուջանդից 169 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը 5,8 է գնահատվում։ Ղազախստանի կրթության նախարարության Գիտության կոմիտեի փորձամեթոդական գիտարշավի գիտնականներն ընդգծել են, որ ցնցումների մագնիտուդը կազմել է 6,4:

Մասնագետները երկրաշարժին 13.8 էներգետիկ դաս են շնորհել։

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 60 մարդ է տուժել