«Եկեք չփչացնենք Աստծո պարգևը». Մյասնիկովը պատմել է համեմունքների վտանգավորության մասին

Հայտնի բժշկի խոսքով՝ օրական պետք է օգտագործել մրգերի և բանջարեղենի առնվազն կես կիլոգրամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի-Sputnik. Համեմունքների մեծ պարունակությամբ սննդի օգտագործումը հղի է վտանգավոր հիվանդություններով, օրինակ՝ ստամոքսի քաղցկեղով։ Այս մասին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում հայտնել է հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Ինչպես հաղթահարել գլխացավն առանց դեղահաբերի. բացատրում է բժիշկը

Նրա խոսքով ՝ համեղ ուտելիքը շատ հաճախ պարունակում է մեծ քանակությամբ աղ, շաքար, համեմունքներ և ճարպ։ Չնայած բնական սնունդն իր թարմությամբ ավելի օգտակար է և օրգանիզմին ավելի շատ արժեքավոր նյութեր է տալիս:

«Իմ նպատակն է ձեզ ասել՝ եկեք, այնուամենայնիվ, չփչացնենք Աստծո պարգևը։ Ի՞նչ տվեց Տերը մեզ` բանջարեղեն, մրգեր, հացահատիկ, լոբազգիներ, միս, թռչուն, ձուկ»,– հայտարարել է նա։

Ալեքսանդր Մյասնիկովը խորհուրդ է տալիս մեկ օրում օգտագործել առնվազն կես կիլոգրամ բանջարեղեն և մրգեր։

Որքան կաթ պետք է խմել լավ քնելու համար. բժիշկ-քնաբանի խորհուրդը