«Օրհնված ընտանիք». Արփի Գաբրիելյանը եկեղեցուց ընտանեկան լուսանկար է հրապարակել

Հրապարակած կադրում Արփին և Միհրանը գրկել են փոքրիկ Ռոբերտին ու համբուրում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը Instagram–ի իր էջում ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի և որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։ Լուսանկարն արվել է Շողակաթ եկեղեցում, որտեղ էլ մկրտվել է զույգի որդին։

Հրապարակած կադրում Արփին և Միհրանը գրկել ու երկու կողմից համբուրում են փոքրիկին։

Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրառում չի կատարել, սակայն հեշթեգում նշել է․ «Օրհնված» բառը։ Նրա էջի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ ե գրել։

««Օրհնված ընտանիք», «Ինչ սիրուն եք», «Միշտ միասին լինեք»»,–գրել են նրանք։

Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը զարդարում են «իրենց առաջին տոնածառը». տեսանյութ

Հիշեցնենք, որ օրեր առաջ` Ռոբերտի ծննդյան օրը, զույգը Շողակաթ եկեղեցում մկրտեց երեխային։

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսի 4–ին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։