Ադրբեջանի բռնազավթած Հադրութի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Հաղորդագրության համաձայն` դրանք կարող են լինել ռազմական գործողության մասնակից` կամավոր կամ պահեստազորային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ն։

Ինչո՞ւ են «Սպայկայի» սառնարաններում դիակներ պահվում․ պարզաբանում է ընկերությունը

Հաղորդագրության համաձայն` դրանք կարող են լինել ռազմական գործողության մասնակից`կամավոր կամ պահեստազորային։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։

Վարանդայում ևս 3 աճյուն են հայտնաբերել. նախնական տվյալներով` պատերազմի մասնակիցներ են