ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Մեղադրական դատավճիռ է կայացվել թայլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով մեղադրյալների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի մոսկովյան գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովային։
Ինչպես պարզել է հետաքննությունը, հանցագործության կազմակերպիչը երկու հանցակից է գտել. մեկը հետևել է Նախիմովի պողոտայում գտնվող շենքի մուտքին, որտեղ բնակվել է տուժողը: 2019 թ․-ի նոյեմբերի 13-ի երեկոյան, երբ մարզիկը դուրս է եկել փողոց, չարագործը մոտեցել է նրան և սպանել գլխին արձակած կրակոցով, այնուհետև հեռացել հանցակցի ավտոմեքենայով:
2019թ․-ի նոյեմբերին հաղորդվել էր, որ Մոսկվայի Նախիմովի պողոտայում գտնվող շենքի մոտ անհայտ անձը կրակոցով սպանել է թայլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, ազգությամբ հայ Աշոտ Բոլյանին։ Քննչական կոմիտեում նշում էին, որ բռնցքամարտիկի սպանությունը կարող էր կապված լինել նրա ձեռնարկատիրական գործունեության հետ։
«Ապացույցները երդվյալ ատենակալների կոլեգիայի կողմից բավարար են ճանաչվել 1971, 1982 և 1984 թվականներին ծնված երեք տղամարդկանց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար»,-ասել է Իվանովան։
Բացահայտվել է անցած տարի կատարված ահասարսուռ սպանությունը. մանրամասներ
Կախված յուրաքանչյուրի դերից՝ նրանք մեղադրվում են սպանության կազմակերպման, սպանությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի ապօրինի շրջանառության համար։ Մեղադրական վճռի հիման վրա դատարանը դատավճիռ կկայացնի, հավելել է Իվանովան:
Գործով ներգրավվածներին հաջողվել է գտնել 2020 թ․-ի մարտին։
31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ՝ Եղվարդի սպանությունից