Ինչու Քոչյանը սպանեց երկու հայի. աղմկահարույց դեպքն ու երևանյան ապամոնտաժումները

Ադլերում տեղի ունեցած սպանությունը ցնցել էր մարդկանց։ Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է աղմկահարույց դեպքին ու Երևանում իրականացվող ապամոնտաժման «ակցիային»։
Sputnik

Գրեթե նույն օրերին, երբ Երևանում բուլդոզերներով քանդում էին ապօրինի շինությունները, Ադլերի բնակիչ Վարդան Քոչյանին այցելեցին դատական կարգադրիչները՝ ապօրինի շինության քանդման մասին փաստաթղթերը ներկայացնելու։ Վարդան Քոչյանը կրակ բացեց որսորդական հրացանից և սպանեց կարգադրիչներին։ Մարդասպանը կալանավորված է, ՌԴ նախագահի հրամանագրով` դատական կարգադրիչներ Ալբերտ Աղոզյանը և Անդրանիկ Մաթևոսյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով։

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության պաշտոնական հաղորդագրությունից․ «Ժամը 10: 35-ին Սոչիի Ադլերի շրջանի ոստիկանության բաժնի հերթապահ մասն ահազանգ է ստացել, որ Ադլերի շրջանում՝ Լուսավորության փողոցում, բազմաբնակարան շենքից բնակիչներին վտարելու ժամանակ Դատական կարգադրիչների հետ բանավոր կոնֆլիկտի ընթացքում տեղի բնակիչը կրակ է բացել վերջիններիս ուղղությամբ: Երկու հարկադիր կատարողներն էլ ստացած վնասվածքներից տեղում մահացել են»։

Ականատեսների պատմածից․

Քոչյանը կրակ բացեց իսկույն ևեթ, երբ կարգադրիչները սկսեցին մոտենալ տանը։ Երիտասարդները տեղում մահացան։ Ոստիկանության հաշվարկը արագ տեղ հասավ, կրակողին կալանավորեցին, դիմադրություն չեղավ։

Ի՞նչ է հայտնի Վարդան Քոչյանի մասին

Նա 61 տարեկան է, ունի կին, հասուն տարիքի երեխաներ, գումար էր վաստակում մասնավոր փոխադրումների միջոցով, սեզոնին շինությունը վարձով էր տալիս ամառանոց փնտրողներին, ինչը զգալիորեն լրացնում էր ընտանեկան բյուջեն։

Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ

Նրա մասին ոչ մի վատ բան չեն ասում։ Հակառակը․ «Նա առաջ ախր ճանճին էլ չէր նեղացնում, այնքան կարեկցող էր,-պատմում է Քոչյանի հարևանուհիներից մեկը,-նրա դուստրը արդեն մեծ է, հորը միշտ օգնում էր բիզնեսի հարցում, նրանք ախր խանութ ու սրճարան ունեն։ Իսկ որ կարգադրիչները գալու էին, այդ մասին բոլորս դեռ նախորդ օրը գիտեինք, Վարդանն ինքն էր ասել»։

Ողբերգության վայրի մասին․ Լուսավորության փողոցն է՝ հյուրանոց, սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, բուտիկներ։ Հիշեցնում է Երևանի եկամտաբեր տեղերը, որտեղ սրճարանը սրճարանի գլխին է նստած։ Բայց դա միակ նմանությունն է։ Ադլերի այդ փողոցում գտնվող օբյեկտների մեծ մասն ապօրինի են կառուցված, բայց դրան երկար տարիներ ուշադրություն չէին դարձնում։ Հիմա որոշել են կարգուկանոն հաստատել։

Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

Տեղի սրճարաններից մեկի աշխատակցի խոսքով՝ նախորդ օրը կարգադրիչները շինության վրա հայտարարություն էին փակցրել, որ հունիսի 9-ին քանդելու են ապօրինի կառույցները։

-Դա արդեն առաջին նախազգուշացումը չէր, Քոչյանն այդ մասին գիտեր և ասում էր, որ թույլ չի տա քանդել իր շինությունը։ Մենք էլ ծիծաղում էինք՝ ի՞նչ կարող ես անել,-պատմում է սրճարանի աշխատակիցը։

Եվ Քոչյանն արեց այն, ինչը որևէ մեկի մտքով չէր անցնի․ վերցրեց հրացանը, սպասեց դատական կարգադրիչներին և սպանեց նրանց։

-Նա, իհարկե, տաքարյուն տղամարդ է, բայց մենք շոկի մեջ էինք, որ սպանեց այդ տղաներին, այն էլ՝ հայերի, իր իսկ հայրենակիցներին։ Երևի մարդու գլխում ինչ–որ բան է եղել։ Տղաները հո մեղավո՞ր չէին, նրանք իրենց պարտականություն էին կատարում, քանդման որոշում ընդունողը նրանք չեն եղել,-ասում էր հարևանուհիներից մեկը։

Սպանված կարգադրիչների մասին․

Ըստ Կրասնոդարի երկրամասի դատական կարգադրիչների դաշնային ծառայության երկրամասային վարչության տվյալների ՝ դատարանների գործունեության սահմանված կարգի ապահովման կրտսեր դատական կարգադրիչ Ալբերտ Աղոզյանը (31 մեկ տարեկան) ԴԿԴԾՎ-ում աշխատում էր 2012թ․-ի փետրվարից, իսկ կարգադրիչ-կատարող Անդրանիկ Մաթևոսյանը (30 տարեկան)՝ 2018թ․-ի հունվարից։ Երկուսն էլ ընտանիք, փոքր երեխաներ ունեին։

Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել. տեսանյութ

Հայտնի է, որ Ալբերտ Աղոզյանն ընդամենը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել։

-Բոլորս ենք նրա հետ սպանվել։ Առավոտյան լավ տրամադրությամբ պատրաստվում էր աշխատանքի գնալ, կնոջ հետ քննարկում էր երեկոյան ծրագրերը, իսկ մեկ ժամ անց արդեն․․․ չկար։ Մեր մտքով անգամ չէր անցնում, որ նրա ծառայությունն այսքան վտանգավոր է»,-լրագրողներին պատմել են ընտանիքի անդամները։

Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը

Դեպքը հանրային հնչեղություն ստացավ։ Ադլերի բնակիչների ճնշող մեծամասնության արձագանքը կանխատեսելի էր․ «Ժողովուրդ, ի՞նչ եք ասում։ Երիտասարդ տղաներ են մահացել։ Ո՞վ է ինչ-որ մեկին կյանք խլելու իրավունք տվել» Այո՛, նյարդերը լարված են, այո՛, մեզ մոտ չգիտես ինչ է կատարվում, բայց ի՞նչն է մարդու կյանքից առավել։ Այսինքն՝ նրա տունն են խլում, իսկ նա երկու մարդու կյանք է խլել, որոնց ամբողջ կյանքն առջևում էր։ Դրան արդարացում չկա»։

Բայց մեկ այլ կարծիք էլ կա․ «Անկասկած, պատահածը դժբախտություն է։ Ընդ որում՝ բոլոր երեք ընտանիքների համար։ Բայց․․․ ուսադիրներով մարդը պետք է ոչ միայն հրաման կատարի, այլև սեփական գլուխն ունենա ուսերի վրա, երբ գնում է ծերունուց տունը խլելու»։

Նախազգուշացում․

Ինչպես երևում է, Երևանում էլ օրենքի շրջանցումով կառուցված շինությունների քանդումը նոր շունչ է ստանում, ուստի Ադլերի դասին պետք է ուշադրություն դարձնել․ հայկական ծագումով «տաք գլուխներ» հանդիպում են ոչ միայն Սև ծովի ափին։ Բայց ամենակարևորը` որպեսզի հետագայում չքանդեն, տների ու շինությունների կառուցումը, նորոգումն ու ընդլայնումը պետք է իրականացվեն գործող օրենսդրության բոլոր կանոններով։

Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին