«Հայփոստի» անունից հաղորդագրություն են ուղարկում` անձնական տվյալներ կորզելով

Անհայտ անձինք փորձում են խարդախությամբ գումար շորթել քաղաքացիներից։ «Հայփոստը» վստահեցնում է, որ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Հայփոստն» ահազանգում է, որ ընկերության անունից որոշ մարդկանց ստացած հաղորդագրությունը, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել, որևէ կապ չունեն ընկերության հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան էջում։

«Վերջին օրերին «Հայփոստը» ահազանգ է ստացել, որ մարդիկ ստանում են հաղորդագրություն, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել՝ շահարկելով «Հայփոստի» անունը և ապրանքային նշանը: Հայտնում ենք, որ «Հայփոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի»,–նշված է հայտարարության մեջ։

«Սբերը» կօգնի, որ «Հայփոստը» նորարարական ՏՏ լուծումներ ներդնի տրանսպորտի ոլորտում

Անձնական տվյալներ կորզելով` անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Ընկերությունը հորդորում է նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։

Պատվեր առանց մաքսատուրքի. «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» փոստամատներ կտեղադրեն ՀՀ–ում