Հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի քաղաքացիներ են. Ստեփանյան

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, հայ ժողովուրդի համար ծանր փորձության օրերին ժողովրդին առաջնորդելու բեռն ու պատիվը իրենց ուսերին է ընկած։ Նա կարևորել է 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը այնպես, որ այդ աշխատանքը լինի վստահելի։

Փաշինյանն արձանագրել է, որ պատերազմից հետո բավականին լուրջ ջանքեր են գործադրվել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար ու հույս է հայտնել, որ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը։ Շեշտել է՝ օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը:

Արայիկ Հարությունյանն իր հերթին նախ հաջողություն է մաղթել Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարումը շարունակելու առումով, ապա համոզմունք է հայտնել, որ քննարկված ծրագրերը բերելու են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը. Փաշինյան

Արայիկ Հարությունյանն ասել է, որ սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից: Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ:

Նշվել է նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը:

«Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին»,-ասել է Արցախի նախագահը:

Հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը. Փաշինյան

Արայիկ Հարությունյանը ամենակարևոր խնդիրը համարել է անվտանգային, կարգավիճակի խնդիրը ու նշել, որ կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել:

Իսկ անվտանգության առումով, ըստ Հարությունյանի, Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Բերքահավաքին խանգարող խոչընդոտ չկա, ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները շփման գծի երկայնքով: