Հադրութի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայտնաբերված աճյունների թիվը հատեց 1600–ի սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Հադրութի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրաիճակների պետական ծառայությունը։

Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին

«Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

Զինադադարից հետո մինչ օրս 1601 աճյուն է հայտնաբերվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից։

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը