Չերչեսովը պաշտոնապես խզել է ՌՖՄ-ի հետ պայմանագիրը, հրաժարվել դրամական խոշոր փոխհատուցումից

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Չերչեսովի հետ համատեղ որոշում է կայացրել խզել պայմանագիրը մասնագետի ու նրա մարզչական շտաբի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը և Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) պաշտոնապես խզել են պայմանագիրը: Տեղեկությունը հայտնում է Championat-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

«Ուրարտուն» պարտվեց «Մարիբորին», բայց հաղթելու շանսեր դեռ ունի

Չերչեսովը հրաժարվել է 5 միլիոն եվրոյի փոխհատուցումից։ Նրա մարզչական շտաբին մինչև այս տարվա վերջ աշխատավարձ է վճարվել։

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Չերչեսովի հետ համատեղ որոշում է կայացրել խզել պայմանագիրը մասնագետի ու նրա մարզչական շտաբի հետ: ՌՖՄ-ն կսկսի աշխատել այդ պաշտոնի թեկնածուների որոնման ուղղությամբ։

Ռուսաստանի հավաքականը չկարողացավ Եվրոպայի առաջնությունում փլեյ-օֆֆ դուրս գալ՝ B խմբում զբաղեցնելով վերջին տեղը: Թիմը հաղթեց Ֆինլանդիայի հավաքականին (1:0), պարտվեց բելգիացիներին (0:3) ու դանիացիներին (1: 4):

Պոբուլիչը պարտությունից փրկեց «Արարատին». տեսանյութ