Երևանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել է մորը

Ոստիկանության պարեկային ծառայության և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 35-ամյա որդին հայտնաբերվել է Տերյան փողոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հուլիսի 7-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ 67-ամյա կնոջը դանակահարել է որդին, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բաթումում ադրբեջանցու կողմից դանակահարված հայ տղային վիրահատել են. նոր մանրամասներ

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության պարեկային ծառայության և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Դանակով զինված հարձակվել է 90-ամյա կնոջ վրա, պոկել է ականջօղերն ու կախազարդը և փախել