Թալիբները Մոսկվայում հայտարարել են, որ չեն պատրաստվում հարձակվել այլ երկրների վրա

Աֆղանստանում առճակատում է սկսվել կառավարական ուժերի և թալիբների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում և նախահարձակ գործողություններ են իրականացնում մեծ քաղաքների դեմ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Թալիբները Աֆղանստանի տարածքը չեն օգտագործելու այլ երկրների վրա հարձակում գործելու համար։ Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել են «Թալիբան» (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) շարժման պատվիրակության անդամները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

9 ձիու պատճառով. Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին նորից կրակոցներ են, կան վիրավորներ

«Հանդիպման ժամանակ Իսլամական էմիրության (թալիբների կառավարման համակարգի անվանում) պատվիրակությունը կրկնել է իր դիրքորոշումը, որ աֆղանական հողը չի օգտագործվի որևէ մեկի դեմ», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Թալիբանի» պատվիրակությունը վստահեցրել է, որ իրենք շահագրգռված են Աֆղանստանում կայուն խաղաղության հասնելու հարցում, և հայտարարել են, որ հարևան երկրների հետ սահմանային անցումները կգործեն սովորական ռեժիմով։

ԱՄՆ-ն Աֆղանստանում ա՞յլ նպատակներ ունի

Պատվիրակության մոսկովյան այցը կտևի երկու օր։ Այն գլխավորել է Կատարում շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարներից մեկը` Աֆղանստանի քաղաքացիների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Շահաբուդին Դելավարը։

Հիշեցնենք, որ աֆղանցի սահմանապահներն իրենց սահմանային անցակետը թալիբներին են հանձնել առանց մարտի։ Հայտնի է, որ Տաջիկստանի տարածք են հասցրել անցնել Աֆղանստանի ԶՈւ 312 զինծառայող։

Դուշանբեում ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել են օգնել Աֆղանստանից եկող մարտահրավերներին և համատեղ ջանքերով ամրապնդել հարավային սահմանները։

Հայ խաղաղապահի «Արա Աբգար» կանչը մարտական տագնապի պատճառ է դարձել Աֆղանստանում