Շվեդիայում ինքնաթիռ է կործանվել, զոհեր կան. ԶԼՄ

Ըստ տեղեկությունների` երկու հոգու հոսպիտալացրել են, վթարի վայրում հրդեհ է բռնկվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ինքնաթիռը, որում 9 մարդ է եղել, կործանվել է շվեդական Էրեբրու քաղաքի շրջանում։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր. ԶԼՄ

Փրկարարների համակարգող կենտրոնի ղեկավար Էմիլ Գուստաֆսոնի խոսքով՝ օդանավը նախատեսված է եղել պարաշյուտով թռչելու համար։

Ըստ հաղորդագրությունների` ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալու հետո։

Շվեդիայի ոստիկանության մամուլի ծառայությունը Expressen-ին հայտնել է, որ մի քանի զոհ կա: TV4 հեռուստաալիքի տեղեկություններով՝ երկու մարդու հոսպիտալացրել են, վթարի վայրում հրդեհ է բռնկվել:

«Կապը կորել է». Կամչատկայում ինքնաթիռի կործանման մանրամասները