ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ԱԱԾ-ն անհասկանալի պատճառներով Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Առայժմ հայտնի չէ՝ թե ինչում է կասկածվում կամ մեղադրվում համայնքապետը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ խուզարկություն է կատարվում Մանվել Փարամազյանի բնակարանում ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։
Նա հրաժարվել էր ցուցմունք տալուց, ու ժամեր անց ազատ էր արձակվել։