Քաջարանի համայնքապետի բնակարանում խուզարկություն է սկսվել. փաստաբան

Հուլիսի 7-ին էլ բերման էր ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Այսօր առավոտյան խուզարկություն է սկսվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Օտար լեզվի քննության թեստերը տալու համար 3000 դոլար կաշառք է վերցրել. ԱԱԾ-ն ձերբակալել է

Ավելի ուշ խուզարկություն է սկսվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։

Նա հրաժարվել էր ցուցմունք տալուց, ու ժամեր անց ազատ էր արձակվել։

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ