ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հուլիսի 9-13-ը ներառյալ Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին արձակուրդ կտրամադրվի։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել, որը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 9-13-ը ներառյալ»,–նշված է որոշման մեջ:
Ռուստամ Բադասյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
Վերաքննիչը մերժել է Բադասյանի բողոքը. Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի իր պաշտոնում