Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր. ԶԼՄ

Ինքնաթիռն օդ է բարձրացել տեղի ժամանակով 13:30-ին և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Լիբանանում այսօր վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայազգի Ջորջ Շիրիկջյանն էր։ Տեղեկությունը հայտնում է Arevelk.am-ը` հղում անելով իր աղբյուրին:

«Կապը կորել է». Կամչատկայում ինքնաթիռի կործանման մանրամասները

Նշենք, որ փոքր ուսումնավարժական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբանանում՝ Բեյրութից 10 կիլոմետր հյուսիս գտնվող Գոստ քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում 3 մարդ է եղել` օդաչուն և երկու ուղևոր՝ տղամարդ և կին: Բոլորն էլ զոհվել են։

«Մյուս երկու զոհվածների անուններն են Ժոել Մուսա և Ժատ Մուսա (հավանաբար քույր ու եղբայր են)»,– գրում է Arevelk.am–ը։

Վթարի ենթարկված «Cessna 172» տեսակի ինքնաթիռը, որը պատկանում է «Open Sky Aviation» ավիաընկերությանը, օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան 14:30) և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռ է ընկել, որում 85 ուղևոր է եղել

Ըստ ականատեսների` եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի ընկնելու ձայնը լսելով՝ նրանք հասել են դեպքի վայր ու հայտնաբերել մարդկանց մարմինները:

Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից կադրեր են հրապարակվել. տեսանյութ