ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik.Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը:
Նշվում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ:
«Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը: Միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 98 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: Վերոնշյալից պարզ է դառնում, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը»,– նշում է նախարարությունը:
Ովքեր ու երբ կարող են մասնակցել բուհերի ընդունելության երկրորդ փուլին
ԿԳՄՍ–ն մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները: Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է: