ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի Լազուրե ափին համավարակային մեկ տարվա ընդմիջումից հետո 74-րդ անգամ բացվեց Կաննի կինոփառատոնը։
Քչերն էին հավատում, որ սահմանափակող միջոցների ճնշման տակ, նոր մանէահիմքերի ու մուտացիաների ի հայտ գալու շրջանում և ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ հյուրերի ոչ ամբողջական պատվաստման պայմաններում աշխարհի գլխավոր կինոֆորումն այնուամենայնիվ կկայանա։
Ամեն դեպքում խիստ դիմակային ռեժիմ է պահպանվում, պարբերաբար 48-ժամյա թեստավորում է իրականացվում (լիարժեք պատվաստման բացակայության դեպքում), հյուրերի թիվը սահմանափակ է, սակայն կինոթատրոնում խմբային դիտման ծիսակատարության վերածննդի երկար սպասումը ստվերում է ընթացիկ անհարմարությունները։
Այդ սպասման խորհրդանիշը դարձավ նաև ֆիլմը, որով բացվեց փառատոնը՝ «Աննեթը»` ֆրանսիական կինոյի խարիզմատիկ հանճարի՝ Լեոս Կարկասի մյուզիքլը, որին սպասում էին գրեթե տասը տարի։
Ֆրանսիական հիփ-հոփ և հայկական երաժշտություն. Jinj–ը նորովի է բացահայտել Փարաջանովին
Ֆիլմը պատմում է յուրօրինակ կատակերգուի (Ադամ Դրայվեր) և հայտնի օպերային երգչուհու (Մարիոն Կոտիար) սիրո պատմությունը «Sparks»-ի՝ 70-ականների ամենաբացառիկ ռոք-խմբերից մեկի երաժշտության ներքո։
Դասական դարձած համբույրներ. լուսանկարներ, որոնք երբեք չեն մոռացվի
Կաննի կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ մեծ ժյուրիի կազմի մեծ մասը կանայք են` սենեգալցի շնորհալի բեմադրող Մատի Դիոպից մինչև ֆրանսիացի փոփ կուռք Միլեն Ֆարմեր։
Ժյուրիի նախագահը համաշխարհային կինոյի ամենահայտնի աֆրոամերիկացի ռեժիսոր Սփայք Լին է։
Լուրջ անունները շատ են նաև հիմնական մրցութային ծրագրում․ այստեղ է թե՛ պրովոկատիվ պատրիարք Պոլ Վերհուվենն է, թե՛ արդեն գրեթե դասական դարձած Նանի Մորետտին ու Ժակ Օդիարը, փառատոների իրանցի սիրելին՝ Ասղար Ֆարհադին, հավերժ երիտասարդ ֆրանսիացիներ Բրյունո Դյումոնն ու Ֆրանսուա Օզոնը։
Ռուսական կինոն ներկայացնում են Կիրիլ Սերեբրեննիկովը՝ հիմնական մրցութային ծրագրում, և Ալեքսեյ Գերման կրտսերը՝ «Հատուկ հայացք»-ում։
Իսկ ACID փառատոնային ծրագրի շրջանակում կցուցադրեն ֆրանս-հայկական «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան), որն ընտրվել է Կաննի 73-րդ փառատոնին ցուցադրության համար, բայց փառատոնն այդպես էլ չկայացավ։
Կաննի 74-րդ փառատոնը կտևի մինչև հուլիսի 17-ը։
Համատեղ ֆիլմարտադրություն և ոչ միայն. Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենին