Իշխանությունը քաղաքական հետապնդումներ է իրականացնում. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության գործելաոճը և նշում, որ քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը Facebook–ի իր էջում հայտարարել է, որ իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ:

«Փաշինյանը հիմա նենգաբար մուռ է հանում». Վահե Հակոբյանը` խուզարկությունների մասին

«Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ: Շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը»,–նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ գործողությունների նպատակն է թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը:

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճն ու շեշտում, որ քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու:

Հիշեցնենք` երեկ բերման էր ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը Քարահունջի վարչական ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի։ Նա ժամեր անց ազատ էր արձակվել։

«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Քաջարանի համայնքապետների հետապնդման փորձերը

Իսկ այսօր առավոտյան բնակարանի խուզարկությունից հետո ԱԱԾ-ն բերման է ենթարկել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։

«Հայաստան» դաշինքի» անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները դատապարտող հայտարարություն էր տարածել նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։