Ինչպես է Սոֆի Դևոյանը նշել իր 72-ամյակը. տեսանյութեր

Հայտնի պարուհին իր հետևորդներին շնորհակալություն է հայտնել բազմաթիվ բարեմաղթանքների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Հոգու և պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դևոյանը այսօր նշում է իր ծննդյան 72-ամյակը: Նա Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու շնորհակալություն հայտնել իրեն հղած բարեմաղթանքների համար։ Տեսանյութում Դևոյանը պարում է Ալլա Պուգաչովայի «Միլիոն ալ վարդեր» երգի տակ, ընթացքում նրան են միանում մի շարք երիտասարդ աղջիկներ։

«Շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Սիրում ենք ձեզ»,–գրել է Դևոյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sofi Devoyan (@devoyandanceofficial)

Պարուհին նաև մեկ այլ տեսանյութ է հրապարակել, որում երևում է նրա ծննդյան տորթը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sofi Devoyan (@devoyandanceofficial)

Սոֆի Դևոյանը 1961-67թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է` որպես մենակատար, իսկ 1986թ-ից եղել է համույթի պարուսույցներից: Լոնդոնում «Ղարաբաղի եղնիկ» պարի շնորհիվ հռչակավոր բալետմայստեր Ջորջ Բալանչինի կողմից արժանացել է «Հայկական կարապ» կոչման: 1973թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 1992թ. ստեղծել է «Պարի և հոգու թատրոնը»: 1995թ. ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք, կան միայն ոտքեր և ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը: 2009թ-ից խաղացել է մի շարք հեռուստասերիալներում։ 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի:

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ