ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Նախագահական նստավայրի վրա զինված հարձակման հետևանքով զոհված Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի երեխաները լքել են երկիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական Juno7 հարթակին:
Հարթակն այլ մանրամասներ չի ներկայացնում։ Ավելի վաղ հարևան Դոմինիկյան Հանրապետությունում Հայիթիի դեսպան Սմիթ Աուգուստինն ասել էր, որ Մոիզի երեխաներն «ապահով վայրերում» պաշտպանության տակ են:
ԱՄՆ-ում Հայիթիի դեսպան Բոքչիթ Էդմոնդը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ մահացած նախագահի կնոջը՝ Մարտին Մոյիզին, որը վիրավորվել էր հարձակման ժամանակ, Մայամի բուժման են ուղարկել: Տեղական Local 10 հեռուստաալիքի տվյալներով՝ առաջին տիկինն արդեն գտնվում է Հարավային Ֆլորիդայում։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Մարտինա Մոիզը ձեռքի ու ազդրի հրազենային վնասվածքներ է ստացել, ինչպես նաև լրջորեն վիրավորվել է ձեռքի ու որովայնի շրջանում:
Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ առնչություն ունեցող ամերիկացի սպային մահացած են գտել
Հայիթիի նախագահը մահացու վիրավորում է ստացել հուլիսի 6–ի լույս 7–ի գիշերը իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։ Երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆի գրասենյակը հայտնել է, որ սպանությունը կատարել են օտարերկրյա վարձկանները: Երկրում 15 օրով ռազմական դրություն է հայտարարվել։ Հուլիսի 7–ի երեկոյան ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ հարձակման չորս ենթադրյալ մասնակիցներ սպանվել են, երկուսը՝ ձերբակալվել։