ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հուլիսի 15-ից սկսած Հայաստանում ոչ բոլոր զբոսաշրջիկները կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Հուլիսի 15-ից ուժի մեջ կմտնի նախարարի հրամանը, որ Հայաստանում միայն առնվազն 10 օր բնակվելու դեպքում կիրականացվի պատվաստումը»,– ասաց նա։
Նշենք՝ սա միակ կարգավորումը չէ, որ Առողջապահության նախարարությունն իրականացրել է արտասահմանցիաների պատվաստման կարգի մեջ։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարն այսօր կառավարության նիստում հայտնել էր, որ արտասահմանցիներն այսուհետ չեն կարողանա պատվաստվել պոլիկլինիկաներում։
Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ
Հերթերից խուսափելու ու ՀՀ քաղաքացիներին անհարմարություն չպատճառելու համար պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները։ Իսկ արտասահմանցիների պատվաստումները կիրականացվեն բացառապես Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։