Ֆրեզնոյում հայ ցուցարարների վրա հարձակվածին 2 տարվա ազատազրկման կարող են ենթարկել

Խայմե Ֆոնսեկան ցուցարարներից ճանապարհ է պահանջել անցնելու համար, որից հետո դուրս է եկել մեքենայից և սկսել է դանակահարել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի բնակիչը, որը հոկտեմբերի 29-ին հարձակվել էր հայ ցուցարարների վրա, կարող է երկու տարվա ազատազրկման դատապարտվել։ Տեղեկությունը հայտնում է տեղական The Fresno Bee պարբերականը:

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել բոլոր գերիներին

Ցուցարարներն առավոտյան դուրս էին եկել քաղաքի կենտրոնական մայրուղի` խաղաղ հանրահավաքի։ Հանրահավաքի պատճառով ճանապարհները խցանվել էին։ Այդ ընթացքում վարորդներից մեկը ՝ 41-ամյա լատինամերիկացի Հայմե Ֆոնսեկան, դուրս էր եկել իր մեքենայից և վիճաբանության մեջ մտել ցուցարարների հետ, որից հետո հանել էր դանակը և վնասվածքներ հասցրել նրանցից մի քանիսին:

Տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել (նրա բացվածքին 20 կար են դրել)։ Մյուսը կտրվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, երրորդի մատն է վնասվել։

Ֆոնսեկիի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն այդ քայլով դիմել է ինքնապաշտպանության, սակայն դատարանը վճռել է, որ նա զենք է օգտագործել խաղաղ մարդկանց դեմ: Ֆոնսեկան ընդունել է իր մեղքը, որն էլ օգնել է գործին (պատժի ժամկետ է սահմանվել երկու տարին)։

Նշենք, որ Արցախյան պատերազմի օրերին հայկական սփյուռքը նյութական լայն աջակցություն է ցուցաբերել, ինչպես նաև ցույցեր է կազմակերպել աշխարհի տարբեր քաղաքներում: