ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Անգլիան մրցեց Դանիայի հետ:
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 30-րդ րոպեին Դանիան բաց չթողեց հնարավորությունը. ստանդարտ դիրքից Անգլիայի դարպասը գրավեց Դամսգորդը: Ավլի ուշ ինքնագոլի հեղինակ դարձավ Դանիայի ավագը` Կյաերը: Առաջին կեսն ավարտվեց ոչ-ոքի:
Երկրորդ կեսում Անգլիան շարոնակոմ էր գերիշխող դիրք ունենալ, սակայն գոլ չգրանցվեց, ու հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին Անգլիան վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ իրացրեց Հարի Քեյնը: Անգլիան մեկ գնդակի առավելությամբ անցավ եզրափակիչ, որտեղ Անգլիան կմրցի Իտալիայի հավաքականի հետ:
Հանդիպումը կկայանա հուլիսի11-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: