Արևայրուքն օգտակար է ոչ բոլորին. բժիշկը` հակացուցումների մասին

Ամառային արձակուրդներին շատերը նախապատվությունը տալիս են ծովային հանգստին և արևայրուքին։ Արդյո՞ք դա միշտ է լավ առողջության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Ինչ հիվանդությունների առկայության դեպքում խորհուրդ չի տրվում լողալ ծովում և արևայրուք ընդունել։ Այս թեմայի շուրջ «Արգումենտի ի ֆակտիի» հետ զրույցում խոսել է բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ, տրիխոլոգ Տատյանա Եգորովան։

«Ծովում լողալ կարելի է ցանկացած հիվանդության առկայության դեպքում։ Նույնիսկ անհրաժեշտ է լողանալ ծովում, դա միշտ լավ է անդրադառնում առողջության վրա», - նշել է Եգորովան։ Սակայն, կան մի շարք քրոնիկ հիվանդությունների, որոնց դեպքում հակացուցված է արևայրուքը։

Ինչպես հաղթահարել գլխացավն առանց դեղահաբերի. բացատրում է բժիշկը

Բժիշկն ընդգծել է, որ ոչ մի դեպքում չպետք է արևի տակ պառկեն օնկոլոգիական հիվանդություններ և ցանկացած նորագոյացություն ունեցող մարդիկ: Ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են ուռուցքի մեծացմանը և վատ անդրադառնում բուժման գործընթացի վրա։ Նույնիսկ եթե գոյացությունը բարորակ է, պետք չէ «հրահրել» նրան։

«Օրինակ` եթե կինն ունի միոմաներ կամ կիստաներ, նա պետք է արևի տակ շատ չմնա։ Քանի որ այն ջերմային ֆոնն աճ է առաջացնում», - ասում է բժիշկը։

Եգորովայի կարծիքով` արևի տակ չպետք է լինեն նաև աուտոիմունային պաթոլոգիաներ ունեցող մարդիկ, ինչպես նաև որոշ մաշկային հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են ֆոտոդերմատիտը, վիտիլիգոն, պսորիազը։

Մաշկային որոշ հիվանդություններ, ընդհակառակը, արևը բառացիորեն «սիրում» են։

Կարելի՞ է սուրճ խմել ամառվա շոգին. պարզաբանում է բժիշկը

Տարբեր էկզեմաների, քարաքոսի և մի շարք այլ պաթոլոգիաների դեպքում արևարյուքը խրախուսվում է, բայց չափավոր։ Տհաճ անակնկալներից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես խորհրդակցել բժշկի հետ, խորհուրդներ հարցնել արևից ճիշտ պաշտպանվելու համար։