ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ղրղզստանի չորս քաղաքացի ապօրինի հատել են Տաջիկստանի սահմանը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Տաջիկստանը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեին (ԱԱՊԿ)։
Հաղորդվում է, որ հուլիսի 8-ին` տեղական ժամանակով 14:55-ին, ղրղզստանցի չորս սահմանապահ Սոգդիի մարզում ապօրինաբար հատել են Տաջիկստանի պետական սահմանը: ԱԱՊԿ-ի տվյալներով՝ ղրղըզ զինվորականները քաղաքացիական և զինվորական համազգեստով են եղել և Կալաշնիկովի ինքնաձիգներով զինված: Նախնական տվյալներով՝ ղրղըզները մտադիր էին Տաջիկստանից 9 ձի տեղափոխել իրենց տարածք։
Գերատեսչությունը նշում է, որ Ղրղզստանի սահմանապահները կրակ են բացել Տաջիկստանի ուղղությամբ։ Պատասխան փոխհրաձգության ժամանակ երկու ղրղըզ սահմանապահ է վիրավորվել։ Դեպքի վայր են ժամանել Տաջիկստանի և Ղրղզստանի պատասխանատու անձինք։
Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ զորքերը հետ են քաշել պետական սահմանից
Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների հակամարտությունը՝ ջրաբաշխիչ կետի մոտ տեսահսկման սարքեր տեղադրելու պատճառով, ապրիլի 28-ին վերածվել էր երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել էին ավելի քան 6 ժամ։
Ըստ տեղեկությունների` երկու կողմերից 50 մարդ է մահացել, ավելի քան 200-ը ուժել են: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին, որ կրակը դադարեցնում են, իսկ զինվորականներին հետ են քաշում սահմանից, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունը վերսկսվեց: Հերթական զինադադարը ձեռք բերվեց ապրիլի 30-ի երեկոյան։ Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքեցին Ղրղզստանի տարածքը։
Ղրղզստանն ու Տաջիկստանը լրացուցիչ զորքերը հետ են քաշել պետական սահմանից