Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

Իտալիան դարձել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ անցած առաջին թիմը՝ կիսաեզրափակչում հաղթելով Իսպանիայի ազգային հավաքականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Եվրո 2020-ի կիսաեզրափակիչ խաղը՝ Իտալիայի և Իսպանիայի հավաքականների միջև, աչքի է ընկել զվարճալի միջադեպով։

Իսպանացիներին հաղթելուց հետո «Spuadra Azzu

​ra»-ի և Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին մոտեցավ տրիբունաներին՝ հաջողությունը ազգային հավաքականի երկրպագուների հետ նշելու համար։ Երբ նա ուզում էր դաշտ վերադառնալ, խաղադաշտի աշխատակիցներից մեկը փորձեց կանգնեցնել նրան՝ կարծելով, թե երկրպագու է։ 

Իտալիան դարձավ Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը ՝ հաղթելով Իսպանիային: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11 մետրանոցներով ուժեղ գտնվեցին իտալացիները՝ 4:2:

Ներկայացվել է Եվրո-2020-ի վերջին հանդիպումների գնդակը