«Զինված ուժերի մասնակի միակցում». Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարի`Բաքու այցի հետքերով

Զինված ուժերը վերջնական միավորելու նպատակ չկա, բայց Ադրբեջանը գիտակցորեն զիջումների գնաց, որպեսզի Անկարան իրեն օգնի Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik, Դավիթ Գալստյան. Անկարան և Բաքուն շարունակում են զինված ուժերի մասնակի միակցում իրականացնել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով Ադրբեջան թուրքական ՌՕՈւ հրամանատարության այցը։ Թուրքիայի պատվիրակությունը ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հասան Քյուչյուքաքյուզի գլխավորությամբ հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել։

Վերին Շորժայի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել

«Իրավիճակը ՌՕՈւ մասով կարելի է դիտարկել երկու երկրների ԶՈւ–ում ընթացող ընդհանուր գործընթացի շրջանակում։ Վաղաժամ է խոսել այն մասին, որ որոշակի միացում է գնում, բայց փոխգործակցությունը նոր մակարդակի է դուրս եկել», – ասաց Հարությունովը։

Ադրբեջանի ռազմական վերնախավը, ամենայն հավանականությամբ, փորձելու է մանևրելու համար դաշտ թողնել` հաշվի առնելով և՛ ռուսական, և՛ արևմտյան, և՛ իրանական գործոնը։

Այս ամենը հաշվի առնելով, փորձագետը կարծում է, որ վերջնական միավորվելու խնդիր դրված չէ։ Ադրբեջանը համաձայնել է նման ձևաչափի դեռ պատերազմից առաջ, նրանք արդեն հասկանում էին հետևանքները` Թուրքիան այդ մակարդակով ԶՈւ ներթափանցելու դեպքում իր կամքով արդեն չի հեռանա։

Հայաստանը կօգտվի՞ վետոյի իր իրավունքից, թե՞ Ադրբեջանը ՀԱՊԿ պաշտոնական գործընկեր կդառնա

Մյուս կողմից` Անկարան այժմ պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ադրբեջանական ԶՈւ զարգացման հարցում. նրանք պատրաստ են տան ավելին, քան մյուսները։ Բաքուն սկզբունքային որոշում է կայացրել` բանակի որոշակի կախվածության գնալ, ԶՈւ–ի նկատմամբ վերահսկողության մի մասը զիջել պատերազմում հաղթելու համար։

«Միակցվելու որոշակի տարր կա։ Մենք գիտենք, որ պատերազմի ժամանակ, ըստ էության, երկու բանակների ինտեգրում եղավ, այսօր տեսնում ենք, որ այդ գիծը շարունակվում է նոր պայմաններում։ Ակնհայտ է, որ նրանք պատրաստվում են նոր զինված պայքարի սցենարների», – ասաց Հարությունովը։

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահներ չեն լինի. Կրեմլ

Նախ՝ ՌՕՈւ մասով ադրբեջանական կողմը շատ բաներ է սովորում թուրք մասնագետներից` հաշվի առնելով մակարդակների տարբերությունը։ Երկրորդը` վերջին զորավարժությունների շրջանակում («Անատոլիական արծիվ-2021», որին մասնակցում էր նաև Պակիստանը) երկու երկրների ավիացիաների համատեղ գործողություններ են մշակվում։

Վերջերս հաղորդագրություններ էին հայտնվել Ադրբեջանի ՌՕՈւ–ին թուրքական արտադրության բարձր ճշգրտության կոնկրետ զենքի մատակարարումների մասին։

Ադրբեջանական բանակի վերահսկողության հետ կապված խնդիրներ Բաքվի և Անկարայի միջև կարող են լինել հետագայում, բայց միայն այն դեպքում, եթե երկու երկրների շահերի միջև լուրջ տարաձայնություններ առաջանան։ Առայժմ նրանց ծրագրերն ընդհանուր առմամբ համընկնում են։