ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Զինվորական քննչական վարչությունում քննիչներն ազատվում են աշխատանքից, քանի որ «իրենց գլխին հազարավոր քրեական գործեր կան, որոնք չեն հասցնում քննել»:
Ըստ օրաթերթի` քննիչները գտնում են, որ իրենց գործը անշնորհակալ աշխատանք է դարձել, ուստի գերադասում են լքել համակարգը:
Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին, ի՞նչ է պատրաստվում անել. «Հրապարակ»
«Օրերս ազատման դիմում է գրել Իջևանի հատուկ կարևոր գործերի (ՀԿԳ) քննիչներից Հայկազ Մելքոնյանը, և որքան էլ նրան համոզել են մնալ, չի համաձայնել: Զինվորական քննիչներից շատերն էլ դիմում են գրել, տեղափոխվել են դատախազություն՝ դատախազի աշխատանքը համարելով առավել թեթև ու հանգիստ գործ»,–գրում է պարբերականը։
Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին
Թերթի տվյալներով` քննիչներն իրենց ղեկավարներին դժգոհել են, որ 10 օր որևէ քրեական գործով գործողություններ չեն անում, դատախազությունը ծառայողական քննություն է նշանակում, ու երբ բացատրում են դատախազներին, որ չեն հասցնում, քանի որ հազարավոր գործեր կան իրենց վարույթում, դատախազները չեն լսում՝ հորդորելով դիմել կառավարություն, որ նոր հաստիքներ բացեն:
«Ժողովուրդն» ընդգծում է` ստեղծված իրավիճակում քննիչները միակ ելքը համարում են ազատման դիմում գրելը:
Կարևորը անձնական նվիրվածությունն է. փորձագետը` Նիկոլ Փաշինյանի առաջիկա քայլերի մասին