ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության փոխտնօրեն Սերգեյ Գորբը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ երեկ Կամչատկայում կործանված Ան-26 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ երկրորդ շրջանը չի կատարել և վթարային ազդանշաններ չի տվել:
«Կապը կորել է, այդ պատճառով էլ որոնումներ են սկսվել»,– ասել է նա:
Հիշեցնենք` Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա չվերթ իրականացնող օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր, այդ թվում՝ երկու անչափահաս և Պալանայի ղեկավարը։
Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, մի քանի դիակ է հայտնաբերվել։
Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից կադրեր են հրապարակվել. տեսանյութ
Ավիաաղետի երեք վարկած է դիտարկվում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուական սխալ։
Տարածաշրջանում եռօրյա սուգ է հայտարարվել։