Իրանը էլեկտրաէներգիա է ներկրում Հայաստանից, արտահանումը դադարեցվել է

Իրանը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը և այն ներմուծում է Հայաստանից, Թուրքմենստանից և Ադրբեջանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Իրանի էլեկտրաէներգետիկական արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշհադին հայտարարել է, որ Իրանը որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է։

«Միայն մոտ 50 մեգավատտ Աֆղանստան ենք արտահանում»,- ասել է նա:

ՀՀ–ն ու Իրանը աշխատում են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ 1000 մեգավատտ հզորությամբ երկու էլեկտրակայաններում էլեկտրաէներգիան անջատվել է: Անցած հանգստյան օրերին Իրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, չի բացառվում, որ դա կարող է կրկնվել նաև շաբաթվա առաջին կեսին: Երկրի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են հնարավորինս նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, հատկապես օրվա երկրորդ կեսին:

Ինչ կտա Իրանի պատժամիջոցների չեղարկումը ՀՀ-ին. փորձագետը՝ նոր հնարավորությունների մասին