Հայաստանյան ջրամբարներում ջրի ծավալը նվազում է. տվյալներ են հրապարակվել

Միայն Արփի լիճ ջրամբարում է ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ավելացել, իսկ մյուսներինը նվազել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է, թե հայաստանյան ջրամբարների լցվածությունը որքան է նախորդ տարվա հուլիսի 7-ի դրությամբ։ Մասնավորապես, կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա նույն օրվա համեմատ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 187 մլն. մ³-ով։

Ջուր չեն ուզել, չենք տվել. Նորքի անտառը ոռոգող միակ խողովակը «Երևան» ՋՕ–ն զոդել է

«Նախորդ տարվա նույն օրվա համեմատ Ապարանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 9.60 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 20.1 մլն. մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.87 մլն. մ³-ով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ միայն Արփի լիճ ջրամբարում է ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 15.4 մլն. մ³-ով ավելի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միայն առաջիկայում միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, որը պետք է Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման աշխատանքները համակարգի։

Իսկ մինչ այդ, ինչպես Արմավիրի, այնպես էլ Շիրակի մարզի բնակիչները ճանապարհ էին փակել` ասելով, որ ոռոգման ջուր չունեն։

Վարկը չտվի՝ պարան եմ պատրաստել կախվելու. Շիրակի մարզում բերքը վտանգված է