Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահներ չեն լինի. Կրեմլ

Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ ռուս սահմանապահները կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական խմբերը տեղակայվեն Սոթք-Խոզնավար հատվածում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա բանակցությունների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը:

«Ոչ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, բանակցությունների ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածում խաղաղապահների տեղակայման մասին:

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ի թիվս այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները։

Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել էր Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի առաջարկը միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Կարևորը անձնական նվիրվածությունն է. փորձագետը` Նիկոլ Փաշինյանի առաջիկա քայլերի մասին