Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջել է չեղյալ հայտարարել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը

Եվրահանձնաժողովի նախագահը չի հստակեցրել, թե հատկապես ինչ միջոցներ կձեռնարկվեն Հունգարիայի նկատմամբ, սակայն խոսքը կարող է վերաբերել ԵՄ դատարան դիմելուն և տուգանքներ նշանակելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը, ի դեմս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, վերջնագիր է ներկայացրել Հունգարիային ՝ երկրում գեյ-քարոզչությունն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ. տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

«Եթե Հունգարիան չկարգավորի իրավիճակը, Եվրահանձնաժողովն իր լիազորությունները կկիրառի հիմնարար պայմանավորվածությունների պաշտպանության համար»,–հայտարարել է նա Եվրախորհրդարանում:

Թբիլիսիում փորձել են պայթեցնել ԼԳԲՏ համայնքին պաշտպանող ՀԿ–ի գրասենյակը

Ֆոն դեր Լյայենը չի հստակեցրել, թե հատկապես ինչ միջոցներ կձեռնարկվեն Հունգարիայի նկատմամբ, սակայն խոսքը կարող է վերաբերել ԵՄ դատարան դիմելուն և տուգանքներ նշանակելուն։

Նշենք, որ հունիսի վերջին Եվրահանձնաժողովը Հունգարիայի իշխանություններին նամակ է հղել` օրենքի առնչությամբ իր մտահոգությունը հայտնելով:

Աղմկահարույց օրենքը, որն առաջարկել էր երկրի նախագահ Վիկտոր Օրբանը, Հունգարիայի խորհրդարանն ընդունել էր դեռ հունիսի կեսերին։ Օրենքի համաձայն` այժմ անչափահասներին չի կարելի ցույց տալ «միասեռականությունը կամ սեռը փոխելը խրախուսող» նյութեր։ Բացի այդ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները չեն կարողանա նկարահանվել երեխաների համար նախատեսված ծրագրերում կամ լինել ուսումնական նյութերում:

Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան