Վարակաբանը բացատրել է՝ ինչու են փոխվել կորոնավիրուսի ախտանշանները

Վտանգավոր կորոնավիրուսը սովորական սուր շնչառական վարակից տարբերելը ավելի ու ավելի է դժվարանում. նոր մանրէահիմքերն իրենց «շտկումներն» են մտցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսային վարակի ախտանշանները զգալիորեն փոխվել են։ Օրինակ՝ մարդիկ ավելի քիչ են բողոքում հազից ու հոտառության կորստից, բայց ավելի հաճախ՝ աղիների խանգարումից ու թուլությունից:

Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսի հիմնական ախտանշաններ են դարձել հարբուխը, կոկորդի ցավը, աղիքային խանգարումները: Եվ այդ պատճառով օրինակ Ռուսաստանում սուր շնչառական վիրուսային հիվանդություններով վարակված բոլոր մարդիկ պարտավոր են ինքնամեկուսանալ, քանի դեռ չեն ստացել ՊՇՌ թեստի արդյունքները։

Բժիշկ-վարակաբան Եվգենի Տիմակովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում բացատրել է, թե ինչու են Covid-19-ի ախտանշանները փոխվում:

«Վիրուսն այնպես է մուտացայի ենթարկվել, որ այն սկսել է քողարկվել որպես սեզոնային վարակ», - ասել է Տիմակովը:

Մասնագետը հաստատել է, որ կորոնավիրուսի ժամանակ հոտառության կորուստն իսկապես հետին պլան է մղվել։ Այդ պատճառով կորոնավիրուսով վարակվածներին թվում է` սեզոնային մրսածություն է, ու ժամանակին չեն դիմում բժշկի։

Պուտինն ասել է, թե որ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Հիշեցնենք` կորոնավիրուսի ախտանշանների թվում են տենդը, հազը, հոգնածությունը, ինչպես նաև համի կամ հոտի կորուստը, կոկորդի չորությունը, գլխացավը, մկանային ցավերը, փորլուծությունը, մատների կարմրությունն ու քորը, աչքերի կարմրությունն ու գրգռվածությունը, ծանրացած շնչառությունը, կրծքավանդակի ցավը, շարժունակության բացակայությունն ու գիտակցության շփոթը: Չպատվաստված կամ մասամբ պատվաստված հիվանդների մոտ կարող է նկատվել գլխացավ, թուլություն, մկանների կոտրտվածություն, մրսածություն, ախորժակի կորուստ ու կոկորդի ցավ:

Բայց այդ ախտանշաններից ոչ մեկը չի կարող հիմք հանդիսանալ ճշգրիտ ախտորոշման համար։ Պետք է անհապաղ կորոնավիրուսի թեստ հանձնել։

Ալերգիկ հիվանդություններ ունեցողները ե՞րբ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ