Պատերազմի հետևանքով լսողությունը կորցրած զինվորները կվիրահատվեն

Մինչ օրս ծրագրի շրջանակներում վիրահատվել են 150-ից ավելի երեխաներ և մեծահասակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. 44-օրյա պատերազմի ժամանակ լսողությունը կորցրած զինվորները կվիրահատվեն և կստանան լսողական սարքերի իմպլանտներ։ Նրանք ներառվել են հատուկ ծրագրում, որի շրջանակներում արդեն 15 տարի վիրահատություններ էին իրականացվում լսողությունը կորցրած երեխաների շրջանում։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի և Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) քիթ-կոկորդ-ականջաբան Ակիրա Իշիյամայի հետ:

2004 թվականից ի վեր` յուրաքանչյուր տարի, հենց Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը բժիշկ Ակիրա Իշիյամայի հետ համատեղ է իրականացնում վիրահատությունները։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Նախարարությունից նաև հայտնում են, որ 2020-2021 թվականների ընթացքում նախարարի հրամաններով փոխհատուցվել են 11 երեխայի վիրահատության և հետվիրահատական վերականգնողական բուժման ծախսերը:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերն ու բարելավման մանրամասները։ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը չափազանց կարևոր է, ուստի պետք է համատեղ ջանքեր գործադրել` վերջինիս հետագա բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել ծրագրի ֆինանսավորման պետական մասնակցության կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարությունը շուրջ 100 մլն դրամ կտրամադրի վիրավոր զինվորին Գերմանիայում բուժելու համար

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ2007 թվականից Հայաստանում իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ։

Դրա նպատակը լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաներին վաղ հայտնաբերելն է` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով: Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է հայտնաբերված 4-րդ աստիճակի սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաների բուժմանը` ականջի խխունջի պատվաստման միջոցով:

Բարեգործական միջոցների հաշվին ձեռք բերված թանկարժեք սարքի` ականջի խխունջի պատվաստի տեղադրումն իրականացվում է յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ից ժամանող UCLA համալսարանի օտովիրաբույժ պրոֆ. Ա.Իշիյամայի կողմից և «Էրեբունի» ԲԿ-ի բժշկական թիմի մասնակցությամբ: Մինչ օրս ծրագրի շրջանակներում վիրահատվել են 150-ից ավելի երեխաներ և մեծահասակներ։

Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Դա հնարավորություն է տվել նրանց վերականգնել լսողությունը, վաղ հասակում վիրահատություն կատարած երեխաների մոտ զարգացնել խոսքը և ապրել հասարակության մեջ լիարժեք կյանքով` սովորել, աշխատել և այլն: