Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Վլադիմիր Պուտինին

Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա չվերթ իրականացնող օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր, այդ թվում՝ երկու անչափահաս և Պալանայի ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ։ Տեղեկությունները հայտնում են կառավարության և նախագահի մամուլի ծառայությունները։

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից կադրեր են հրապարակվել. տեսանյութ

Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»,- նշված է Փաշինյանի հաղորդագրության մեջ։

Նախագահ Սարգսյանն էլ, ցավակցելով ՌԴ նախագահին, իր ցավակցությունն է հայտնել ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն: 

Հիշեցնենք, որ Ան-26-ի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ հուլիսի 6-ի առավոտյան։ Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա չվերթ իրականացնող օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր, այդ թվում՝ երկու անչափահաս և Պալանայի ղեկավար Օլգա Մոխիրյովան: Նախնական տվյալով՝ բոլորը մահացել են։

Քննչական կոմիտեն վթարի մի քանի վարկած է ուսումնասիրում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուական սխալ։

Կամչատկայում կործանված Ան–26 ինքնաթիռի բոլոր մարդիկ զոհվել են

Կամչատկայի իշխանությունները ենթադրում են, որ օդանավը կործանվել է վայրէջք կատարելուց առաջ երկրորդ շրջանը կատարելիս։ Ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը կարող էր լինել ուժգին կողային քամին: