Կրակոցներ Իրանի ու Ադրբեջանի սահմանին. սահմանախախտներից մեկը սպանվել է

5 հոգուց բաղկացած խումբը փորձել է տարբեր տեսակի թմրանյութերով փաթեթ տեղափոխել Ադրբեջան, փոխհրաձգություն է սկսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը։

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանական կողմը զոհ ունի. լուսանկարներ

Գերատեսչության տվյալներով ՝ հուլիսի 5-ին, տեղական ժամանակով 23:45-ի սահմանում Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մերձակա ուղեկալի տարածքում նկատվել են Իրանից Ադրբեջան շարժվող 5 անհայտ անձինք: Սահմանախախտները գիշերային տեսողության սարքեր ու զենք են ունեցել։

Միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 հոգու ձերբակալել են, մեկը վնասվածք է ստացել

Փոխհրաձգության ընթացքում սահմանախախտներից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի, 1992 թ. ծնված Գուրբանով Մազահիր Սահիլ օղլուն, որը եղել է հետախուզման մեջ, վիրավորվել է և մահացել: Մյուս իրավախախտները, օգտվելով մթից ու խիտ անտառածածկ տարածքից, փախել են Իրան։

ԱԱԾ-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերն է բացահայտել

Սահմանախախտները փաթեթ են թողել, որի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 6895 գրամ թմրանյութ (4065 գրամ հերոին, 1385 գրամ ափիոն, 325 գրամ մետամֆետամին, 1000 հաբ մեթադոն ՝ 40 փաթեթ, 260 հաբ պրեգաբալին) և դեղամիջոցներ (10 սրվակ ռավիտ 8, 30 դեղապատիճ վելման, 10 սրվակ տեստոստերոն):

Իրանական կողմին տեղեկացրել են միջադեպի մասին, Ադրբեջանի ու Իրանի ներկայացուցիչները հանդիպել են դեպքի վայրում։

Սահմանին տեղի ունեցած միջադեպի հետքերով. ադրբեջանցիները սպանել են Իրանի քաղաքացուն