Կամչատկայում կործանված Ան–26 ինքնաթիռի բոլոր մարդիկ զոհվել են

Տարածաշրջանի իշխանություններն ավելի վաղ հրապարակել էին ինքնաթիռում գտնվող ուղևորների ամբողջական ցուցակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր 22 ուղևորներն ու անձնակազմի 6 անդմները։ Տեղեկությունը հաղորդում է RT-ն ՝ վկայակոչելով Սանավիացիային:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները։

Ան-26 ինքնաթիռը ծովն է ընկել. ուղևորների թվում երեխաներ կան

Այն, հավանաբար, բախվել է առափնյա ժայռին, բեկորների մի մասը հայտնվել է ծովում։ Ան-26-ի կործանման հնարավոր պատճառը կարող էր լինել ուժեղ քամին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոպավլովսկ-Կամչատսկի–Պալանա չվերթ իրականացնող Ան-26 ինքնաթիռը կապի դուրս չի եկել: Օդանավում եղել է 22 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։  Ուղևորների թվում երկու երեխա կա։

Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության տեղեկության համաձայն՝ N 251 չվերթի հետ կապը կորել է Պալանա բնակավայրից 9 կիլոմետր հեռավորության վրա, վայրէջք կատարելուց առաջ:

Կամչատկայում Ան-26-ի անհետացման հարցերով «թեժ գիծ» է բացվել։ Անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։