Ո՞ւմ հետ կմրցեն հայ գրոսմայստերներն աշխարհի գավաթի համար

Հայ ուժեղագույն շախմատիստներից վեցը կպայքարեն աշխարհի գավաթի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Արդեն հայտնի է, թե աշխարհի գավաթի մրցաշարերում խաղատախտակի մոտ ում հետ կհանդիպեն հայ շախմատիստները։

Հայտնի է` երբ և ում հետ կմրցեն Արոնյանն ու մյուսները Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը

Նշենք, որ տղամարդկանց շրջանակում ունենք 5 շախմատիստ։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի Թուրքիան ներկայացնող Վահապ Սանալ և նորզելանդացի Բոբի Չենգ հանդիպման հաղթողը։

Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակիչից։ Նա կհանդիպի ֆիլիպինցի Պաուլո Բերսամինա – հնդիկ Պրագնանադհա Ռ. հանդիպման հաղթողի հետ։

Հայկ Մարտիրոսյանը 1/128 եզրափակչում կմրցի զամբիացի Չիտումբո Մվալիի, Հովհաննես Գաբուզյանը՝ ալժիրցի Բիլել Բելահսենեի, իսկ Շանթ Սարգսյանը՝ վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսը։

Արոնյանն ու ևս 5 շախմատիստ Հայաստանը կներկայացնեն ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությունում

Աշխարհի գավաթի համար մրցաշարերում ունենք մեկ կին մասնակից՝ Էլինա Դանիելյանը։ Նա 1/64 եզրափակչում կմրցի պարագվայցի Գաբրիելա Վարգասի հետ։

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը Սոչիում կկայանան տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: Մրցաշարերին մասնակցում են 206 տղամարդ և 103 կին:

Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 1.892.500 ԱՄՆ դոլար է, իսկ կանանցը` 676.250 ԱՄՆ դոլար։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր