Արցախյան պատերազմում զոհված ևս 81 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի- Sputnik. Արցախյան պատերազմում զոհված ևս 81 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Տեղեկությունը իմանում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքից: Ներկայացվել է նաև փոխհատուցում ստացածների անվանացանկը։

Նշենք, որ ապրիլի 30-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 3450 է եղել, որից 3036-ը` այս պատերազմի արդյունքում (ավելի քան 38 միլիարդ դրամ):

Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: