«Ուրալյան ավիաուղիները» հուլիսի 8-ից կսկսի Նալչիկից Երևան թռչել

Եվս մեկ ուղիղ չվերթ կավելանա «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում։ Հուլիսի 8-ից ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաքը կկապեն Նալչիկի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը նոր ուղիղ չվերթ է գործարկում Նալչիկից դեպի Երևան։ Ինքնաթիռները կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ սկսած հուլիսի 8-ից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նալչիկ» օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ չվերթները կիրականացվեն Airbus A320-ի օդանավերով հինգշաբթի օրերին։ Թռիչքի կտևի մեկ ժամ։

Երևան-Մոսկվա թռիչքներ. չվացուցակն ու ավիատոմսերի գները